Նախօրեին Վանաձորում բացահայտված երեխայի առուվաճառքի գործով, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը և մարզպետարանի երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից' 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից' 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին: «Հրապարակ»-ը նաև գրում է, որ երեկ առավոտից անջատված էին Նարեկ Սարգսյանի և Արշալույս Հարությունյանի բջջային հեռախոսները։ Վերջինիս հետ հաջողվել է կապ հաստատել ժամը 16-ի մոտակայքում։ Մանկատան տնօրենը հաստատել է, որ երեխան, իսկապես Վանաձորի մանկատան սաներից է, այնտեղ է գտնվում հուլիսի 22-ից։ Ապա նաև նշել է, որ երեկ հրավիրվել են ոստիկանություն՝ որպես գործով վկա, թեև, ըստ օրաթերթի, հաղորդագրության մեջ նշված է անմիջապես փողոցից նրան ձերբակալելու մասին։ Մանրամասները կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի' 07.08.2013թ. համարում:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/20548
Առաջարկում ենք նաև
21/07/23 14:28
Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ
14/03/22 22:32
Ողբերգական դեպք՝ Կոտայքում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է
08/09/19 19:15
Շիրակի ոստիկանապետն ու Մուշի բաժնի պետը մտել են ոստիկանություն ու քաշքշել աշխատակիցներին (տեսանյութ)
13/08/19 23:41
Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
03/05/19 11:31
Վրաերթի հետևանքով մահացել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետը
22/05/18 14:31
Անփոխարինելի թիկնապահը. պետության ղեկավարի անվտանգության համար պատասխանատու բաժնի պետը (լուսանկարներ)
14/02/18 15:06
Ավտովթարի է ենթարկվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ
04/08/16 17:37
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը պաշտոնանկ է արվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան