ԼՈւՐԵՐ.com-ին հասած տեղեկություններով, Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։
Լուրի իսկությունը ճշտելու համար մեր թղթակիցը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ, ով զրույցի ընթացքում հաստատեց տեղեկությունը։