ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ Վաթյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատճաշ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու համար, որի արդյունքում, հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, ինչպես նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ:

 

Հիշեցնենք նաև, որ երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ էր արվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը: