Թուրքիայի կառավարության որոշման համաձայն' որը հրապարակվել է կեսգիշերին, պաշտոնանկ են արվել նաև ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Յաքուփ Սայգըլըին և մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Թուղրուլ Թուրքային։
Թուրքիայի իշխանություններն, ընդհանուր առմամբ, հեռացրել են ավելի քան 350 ոստիկանի՝ Անկարայում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը' վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Ըստ գործակալության՝ դեկտեմբերի 17-ին Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության իրականացված «Մեծ կաշառք» գործողությունից հետո աշխատանքից հեռացվեցին ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Օմեր Քոսեն, Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Նազմի Արդըչը և քաղաքացիական գործերով վարչության պետ Էրթան Էրչըթըքին:
Հիշեցնենք, որ Ստամբուլում փողոց էին դուրս եկել հազարավոր մարդիկ բողոքելու դատարանի գործունեությունից' հարյուրավոր ոստիկանների ձերբակալման և նրանց ազատազրկման ենթարկելու համար:
Կոռուպցիոն սկանդալի հետևանքով Թուրքիային պատճառված տնտեսական վնասի չափը կազմել է ավելի քան 100 միլիարդ դոլար: