Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»:
Նախօրեին Բալըքեսիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 10 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական հոգևոր քարոզիչների հետ։
Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն համաժամանակյա գործողողություններ են սկսել Թուրքիայի 10 նահանգներում:
Բերման ենթարկված 10 սպաներից 2-ը պաշտոնաթող են: