Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է երկրի ներսում պայքարը Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա հետևորդների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրի ղեկավարության դեմ դավադրություն կազմակերպելու հիմնավորմամբ դեկտեմբերի 14-ին Ստամբուլում և մի շարք այլ շրջաններում գործողություններ են իրականացվել: Սրանց արդյունքում ձերբակալվել են Գյուլենինը համարվող թուրքական «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, «Սամանյոլու» լրատվականի գլխավոր խմբագիր Հիդայեթ Քարաջան:
Ձերբակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում Դումանլըն ծաղրել է «իշխանությունը զավթելու ցանկություն ունենալու մասին» իր դեմ ներկայացվող մեղադրանքը' նշելով. «Գոնե Ալլահից վախեցիր, Թայիփ բեյ, մենք քեզ հետ տասը, քսան անգամ աշխարհի չորս կողմն ենք գնացել: Քեզ հետ ռեպորտաժ եմ արել: Այդ ժամանակ չէի՞ր նկատում, որ պետության ղեկավարությունն ուզում եմ ձեռքս վերցնել»: Դումանլըին անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալելու ժամանակ «Զաման» պարբերականի ընթերցողները մարդկային բարիկադներ են սարքել' իրենց բողոքը հայտնելո վ կատարվող դեպքերի առնչությամբ:
Թուրքկան լրատվականները հաղորդում են, որ դեկտեմբերի 14-ին իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ: