«Եգիպտոսի բանակը սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը' մեկնաբանելով Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելու ժամանակ զոհերի մեծ քանակի մասին լուրերը. գրում է TRT HAber-ը:
Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ հրավիրել, որտեղ միջոցներ կձեռնարկվեն ցուցարարների սպանությունները կանխելու համար:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում արդեն մի քանի օր շարունակ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումների արդյունքում զոհվել է 500 մարդ: