Հրաչյա Հարությունյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: Մինչ այդ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կշարունակվի կիրառվել կալանքը:
«Իրավաբանների հետ կապը թեթև պաշտպանվում է, սակայն այնպիսի կարևոր նորություններ, որոնց մասին արժե հայտարարել, անգամ Հարությունյանների ընտանիքը չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Հարությունյանների հարևան Մանուկ Նիգոյանը: Փորձեցինք ճշտել նաև, թե ինչպես է Հրաչյայի առողջական վիճակը: Մանուկը նշում է, որ Հրաչյան լավ է, գիտակցությունը արդեն վերականգնվել է:
Փորձեցինք պարզել նաև, թե իրավաբանները ինչպիսի հույսեր են տալիս Հրաչյայի ընտանիքին: Մանուկը նշում է, որ նրանք որպես գործում ընդգրկված անձինք իրավունք չեն վերապահում իրենց հույս տալու ընտանիքին, բայց, օրինակ, Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահը հանդիպել է ընտանիքի հետ և ասել, որ օրենքով հնարավոր կլինի, որ Հրաչյան կարճ ժամկետով՝ մոտ մեկ-երկու տարով դատապարտվի ազատազրկման կամ նրա նկատմամբ ընտրվի կալանքի այլընտրանքային միջոց:
ՄԻՊ-ի գրասենյակից էլ ԳԱԼԱ-ին վստահեցնում են, որ իրենք հնարավոր ամեն ինչ արել և այժմ սպասում են, թե ինչպիսի նորություններ կլինեն: «Ամեն ինչ արվում է, նախաքննությունը նորմալ ընթանում է, մենք հաճախակի ենք կապ հաստատում Հրաչյայի փաստաբանի օգնականի հետ»,- նշում է ՄԻՊ քարտուղարը:
Արաքս Մամուլյան