Ռուսաստանից ԱՄՆ-ում ապաստան խնդրող համասեռամոլների թիվը զգալի աճել է: Gazeta.ru-ի փոխանցման՝ այդ մասին հայտնում է «The Wall Street Journal»-ին:
2012թ.-ին վարչություններից մեկում 63 հայտ է ստացվել, 2011թ.-ի՝ 35-ի դիմաց: Իսկ Այս տարվա հունիսի կեսերին ներկայացվել է ապաստան խնդրելու 32 հայտ:
«Տարվա ընթացքում ռուսաստանից ապաստան խնդրող համասեռամոլները մի քանիսն էին, սակայն այժմ նրանց թիվը զգալի աճել է»,- նշել է ԱՄՆ-ում ներգաղթյալների իրավական հարցերով տնօրեն Վիկտորիա Նելսոնը:
ԱՄՆ-ում ապաստան գտած համասեռամոլ ակտիվիստ Ալեքսանդր Կարգալցևն էլ gazeta.ru-ի խմբագրությանը փոխանցել է, որ յուրաքանչյուր օր Ռուսաստանից հարցեր է ստանում, թե ինչպես կարող են ապաստան գտնել ԱՄՆ-ում:
«The Wall Street Journal»-ն էլ ընդգծում, որ կենտրոնացումը համասեռամոլների օրենքների վրա Կրեմլին օգնում է շրջանցել արևմտականացող քաղաքային վերնախավին, ովքեր իրենց քաղաքացիական բողոքներով սպառնում են նախագահ Պուտինին: