Նախորդ տարի բռնությունները Թուրքիայում, նախկին տարիների համեմատ, զգալիորեն աճել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Human Rights Associations (IHD) իրավապաշտպան կազմակերպության զեկույցում (Human Rights Breaches Report 2014):
Ըստ զեկույցի' 2014 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ ցույցերի ժամանակ իրավապահների իրականացրած գործողությունների ընթացքում Թուրքիայում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1539 քաղաքացիներ, այդ թվում' 112 երեխա, բանտարկվել ավելի քան 11 հազար 262 մարդ, այդ թվում' 241 փախստական:
«2014 թվականին Թուրքիայում սպանվել է 296 կին, 39 կին ինքնասպանություն է գործել, 191-ը ենթարկվել են սեռական բռնությունների, 585-ը հոսպիտալացվել են տղամարդկանց կողմից ծեծի ենթարկվելու եւ այլ մարմանական վնասվածքներ ստանալու հետեւանքով: Ես 13 կին մահացել է անհայտ հանգամանքներում», -ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Թուրքիայի 3400 քաղաքացիներ անարդար պատիժներ են կրել, ենթարկվել խոշտանգումնների եւ նվաստացումների, նրանցից 1020-ը նման վերաբերմունքի արժանացել են կալանավայրերում:
Զեկույցում նաեւ նշվում է, որ 2014 թվականին Թուրքիայում անչափահասների նկատմամբ կիրառված բռնարարաքների արդյունքում 44 երեխա սպանվել, 219-ն էլ վիրավորվել են: Կալանավայրերում դաժան վերաբերմունքի եւ բռնությունների են ենթարկվել 64, իսկ քաղաքացիական կյանքում' 23 երեխա:
Ըստ զեկույցի' Թուրքիայում 2014 թվականին ազգայնական եւ ազգատյացության դրդապատճառներով հարձակումների արդյունքում 6 մարդ սպանվել, եւս 17-ը վիրավորվել է: