Թուրքիայում վերջին շրջանում գործազրկության մակարդակն աճ է գրանցել: Այս տարվա հունիսին Թուրքիայում գրանցվել է 2 մլն 654 հազար գործազուրկ, այն դեպքում, երբ մայիսին նրանց թիվը կազմել էր 2 մլն 551 հազար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, հայտնել է Թուրքիայի պետական վիճակագրական կազմակերպությունը, որը նշել է, որ ներկայումս այդ երկրում գործազրկության մակարդակը հասել է 9,9 տոկոսի:

 

Նշվում է, որ Թուրքիայում գործազուրկ են տղամարդկանց 8,3 տոկոսը, կանանց' 9,9 տոկոսը: 15-24 տարիքային խմբում գործազրկությունը կազմում է 16,7 տոկոս: