Վերջին 12 տարիների կտրվածքով Թուրքիայում ինքնասպանությամբ կյանքին վերջ դնողների թիվը 33 տոկոսով աճել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Բուգյուն» թերթը:
Ըստ թերթի' Թուրքիայում ամեն օր 9 ինքնասպանության դեպք է տեղի ունենում:
Թուրքիայում վերջին 12 տարիներին բնակչության թիվը 20 տոկոսով աճել է' 2014 թվականին հասնելով 78 մլն մարդու:
Թուրքական «Ֆաթիհ» համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դասախոս Մեհմեթ Բեքթքաշի հրապարակած հետազոտությունների համաձայն' ինքնասպանության դեպքերի թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 77-րդ տեղը:
Ըստ այդ հետազոտթության' վերջին 12 տարիներին Թուրքիայում 30 հազար ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: 2002 թվականին ինքնասպանությունների թիվը կազմել էր 2301, իսկ 2014 թվականին' 3301:
Թուրքիայում տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում, քան կանայք: 100 հազար թուրք տղամարդկանց մեջ ինքնասպանության են դիմում 5,84-ը, իսկ նույն քանակի կանանց մեջ' 2,04-ը: