Օգոստոսի 17-ին' ժամը 07:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ժամը 07:33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 07:40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:58-ին: Այրվել է Գ. Ա.-ին պատկանող երկհարկանի շինության տանիքը' 200 քմ, փլուզվել է բաղդադե առաստաղից 50 քմ հատված, շինության 2-րդ հարկում' Ա. Մ.-ին պատկանող կահույքի արտադրամասում (150 քմ), այրվել է շինանյութ, ջերմահարվել' գործիքներ: