Այսօր' օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 03:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Դուրյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով գյուղի բնակիչ, 36-ամյա Արտակ Շահինյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 32 ԼՍ 014 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգոր Դեմիրճյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 UV 899 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ВАЗ 2106 մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևոր, 25-ամյա Դավիթ Մխիթարյանը:

Մանրամասները` այստեղ: