Օգոստոսի 27-ին՝ ժամը 15:17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը: Պարզվել է, որ Զ. Գ.-ն ինքնասպանության փորձ կատարելու մտադրությունից հետ է կանգնել: