Galatv.am - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր փակ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կրթության ու գիտության նախարարությունում: Հանրապետության նախագահը նախարարությունում մնացել է մեկ ժամից ավել: Իսկ այդ ընթացքում լրագրողներին թույլ չեն տվել վերեւ բարձրանալ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված են եղել սպասել ներքեւում, մինչեւ որ կավարտվի խորհրդակցությունը:

Խորհրդակցությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը ցանկացել է լքել կառավարական երրորդ մասնաշենքը, ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել որոշ հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, ով միայն ասել է. «Ո´չ» եւ հեռացել:

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո լրագրողներին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա հայտնել է, որ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ոչ միայն կրթական ոլորտին առնչվող, այլ նաեւ ներքին ու արտաքին քաղաքական հարցեր:

Մանրամասները՝ այստեղ: