Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով' հայտնում է shamshyan.com-ը:

 


Ժամը 00:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ աղբանոցի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակչ, 22-ամյա Արտյոմ Եսայանի վարած Wolksvagen մակնիշի 64 RR 644 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո ավտոմեքենայի անհայտ վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենան կանգնեցրել է Նուբարաշենի գերեզմանատանը և հեռացել: Վթարի հետևանքով Ա. Եսայանը սեռական անդամի թլպատման վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ավագ քննիչ Ա. Մարգարյանին է մեղայականով ներկայացել Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, 55-ամյա Հարություն Կարախանյանը, ով հայտնել է, որ Wolksvagen մակնիշի ավտոմեքենային բախվել է ինքը՝ Վազ 21-07 մակնիշի 20 ՏՏ 245 համարանիշի ավտոմեքենայով: