Galatv.am - Գյումրիում այսօր նոր տպարան է գործարկվել: Ծնունդով գյումրեցի, Գերմանիայում բնակվող Սամվել Բադալյանը որոշել է ներդրում կատարել իր ծննդավայրում և հիմնել փոքրիկ տպագրատուն, որն իր աշխատանքները սկսել է այսօր: Տեխնիկասարքավորումները, որոնք ներկրվել են Գերմանիայից, արդեն փորձարկվել են, ու ըստ տպագրատան տնօրենի՝ մնում է, որ փոքրիկ այս բիզնեսն արդարացնի իրեն: Մեր լրագրողի հետ զրույցում Սամվել Բադալյանը նշել է, թե բիզնեսն ընդլայնելու մտադրություն առայժմ չունի, քանի որ դեռ պետք է համոզվել, թե արդյոք շահավե՞տ է տպագրությամբ զբաղվելը:

Դիտեք առաջարկվող տեսանյութը այստեղ: