Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ասկերանում և Մարտունիում ԵԿՄ-ն իր ուխտագնացության շրջանակներում այցելել է Արցախյան պատերազմում զոհված հերոսների համար կառուցված հուշարձաններ՝ ծաղկեպսակներ տեղադրելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոսների շիրիմների առջև:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկ, Մարտական խաչի առաջին կարգի հետմահու մրցանակակիր Մեխակ Մեխակյանի հայրը՝ Վալենտին Մեխակյանը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս եկել էր Արցախ ուխտագացության՝ այցելելու այն վայրը, որտեղ զոհվել էր իր հերոս որդին և ուր հուշարձան է կանգնեցված որդու հիշատակին:
Ծանր վիշտ ունեցող հայրը ամեն անգամ խոսելով զոհված որդու մասին' հուզվում է, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ խոսում է, որ որդի է տվել հանուն իր հայրենիքի:
«Մեխակին բոլորն էին հարգում մարտի դաշտում, նրան չենթարկվող չի եղել, ամենախուլիգան նարկամանն էլ ենթարկվել է Մեխակին, 1994 թվականին, երբ արդեն ընդունված էր ներքին գործերի նախարարությունում որպես վեցերորդ վաչությունում բաժնի պետ, դիմում էր գրել, որ էլի մեկնի առաջին գիծ, բայց Վանոն չէր ուզում ստորագրել, ասում էր' գնացել ես, արդեն վիրավորվել մի քանի անգամ, հիմա արդեն մեր աշխատողն ես, Վազգեն Սարգսյանն էլ էր դեմ, որ իմացել էր, ասել է՝ Մեխակ, ախր դու մեզ շատ ես պետք, այստեղ ավելի շատ ես պետք, քան թե այնտեղ, դու քո գործն արել ես, ասել էր' ես համաձայն չեմ, ոչ Վանոն է համաձայնվել, ոչ էլ Վազգենը, բայց նա գնաց, գնաց ու էլ չեկավ»,-պատմում է Վալենտին Մեխակյանը:
Մանրամասները՝ այստեղ: