Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված' Մայր Աթոռի միջոցառումները նախապատրաստող հանձնախմբի ժողովը' նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Ժողովի ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները և դրանց կազմակերպման ժամանակացույցը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:
Ժողովին մասնակցում էր նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: