Մոսկվան միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու համար ուժի կիրառումը Սիրիայում. այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական աղբյուրը:
«Առայժմ Ռուսաստանը ջանքեր է գործադրում խուսափելու Սիրիայում ուժային դրսևորումներից»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է անել Մոսկվան, եթե ուժային միջոցառումներ կիրառվեն Ասադի ռեժիմի դեմ:
Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չի տվել Ռուսաստանին «վերահսկման տվյալներ»՝ Դամասկոսում քիմիական զենքի օգտագործման ենթադրությունից բացի, և ընդգծել է, որ Մոսկվան չի հավատում, թե Սիրիայի նախագահը արել է նման բան:
«Մենք չունենք այդ ապացույցը և չենք հավատում դրան: Սիրիական հարցը Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-6-ը կայանալիք G-20 գագաթնաժողովի օրակարգում ներառված չէ, սակայն այն պետք է քննարկվի»,-ընդգծել է Ուշակովը:

 

Աննա Առաքելյան