Օգոստոսի 31-ին' ժամը 15:21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ – Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 35PO518 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը: Հրշեջ–փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 1980 թ. ծնված վարորդ Բ. Խ.-ին, ով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների գնաահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: