«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2012-ի հուլիսին ադրբեջանական բանակից փախուստի դիմած և հայկական կողմում հայտնված Ֆիրուզ Ֆարաջևին հանձնել են 3-րդ երկրի, որտեղ նրան փախստականի կարգավիճակ է շնորհվել:
Հանձնումը բացատրել են «Ֆարաջևի ազատ կամահայտնությամբ, ինչպես նաև Ադրբեջանում տիրող բարքերով և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագրով»:
Հայտարարության շտապողականությունից և տոնայնությունից հասկացվեց, որ ադրբեջանական կողմը կամ արդեն հանձնել է, կամ մոտ օրերս պատրաստվում է երրորդ երկիր ուղարկել մեր գերուն՝ Հակոբ Ինջիղուլյանին, և մերոնք կանխել են այդ փաստն ու դրա առթիվ սպասվելիք հասարակական արձագանքը: