Քիչ առաջ տեղի ունեցավ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:

 

Ինչպես արդեն հայտնի էր երեկ Բաքվում տեղի կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել էին Հակոբ Ինջիղուլյանի հետ և փոխանակել նամակները: Գրում է Armday-ը:

 

Իսկ քիչ առաջ տեղեկացրեցին , որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվում է երրորդ երկիր:

 

Արման Ինջիղուլյանի փոխանցմամբ՝ իրենք Հակոբից ստացել են պատասխան նամակ, որտեղ վերջինս նշել է, որ ամեն ինչ լավ է :
Եվ կարմիր Խաչի փոխանցմամբ, Հակոբը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր :

 

Բայց այս գործընթացը նույնպես ժամանակ է պահանջում , և առավելագույն ժամանակը մեկ տարի է:
Այսինքն մինչև մեկ տարին լրանալը պարտավոր են ուղարկել երրորդ երկիր:

 

Հիշեցնենք , որ Հակոբ Ինջիղուլյանը գերի էր օգոստոս ամսից , և տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր, որից հետո հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր , որ կարող է վերադառնալ Հայաստան և չի պատժվի: