Գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ապրիլի 18-ին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակին են փոխանցել իրենց որդուն ուղղված նամակ, սակայն նամակի փոխանցմանը հաջորդել են հանգստյան օրերը, ուստիեւ՝ Հակոբի ծնողները տեղեկություն չունեն՝ նամակը փոխանցվե՞լ է, թե՝ ոչ:

Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հակոբի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:

Գերեվարված զինվորի մայրը նաև նշել է, որ որդուց ստացված վերջին նամակը եղել է մարտի 12-ին և, ինչպես միշտ, նույն բովանդակությամբ. «Ես լավ եմ, մի անհագստացեք, մի քիչ սպասեք…»:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում