Ամերիկացի վերլուծաբանները հաշվարկել են, որ իրականում Իրանը չի կարողանում օգտագործել նավթի ամսական վաճառքից ստացված գումարների ուղիղ կեսը, գրում է Al Arabiya-ն։

Պատճառը՝ Թեհրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցներն են, որոնց հետևանքով գումարները մնում են արտասահմանյան հաշիվների վրա՝ հնարավորություն չտալով Իրանի իշխանություններին օգտվել դրանցից։

Ըստ The Associated Press գործակալության տվյալների, իսլամական պետությունը յուրաքանչյուր ամիս նավթի վաճառքից ստանում է 3.4 մլրդ դոլար, որից 1.5 մլրդ դոլարը կուտակվում է օտարերկրյա հաշիվների վրա։