«Կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Vesti.az» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, հայ-ռուսական հարաբերություններին և Ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրին:
Քաղաքագետը փաստել է, որ Հայաստանի հասարակությունը համարում է, որ Վիլնյուսի գագաթաժողովը կարող է դառնալ Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական, հումանիտար ու տնտեսական սերտ ինտեգրման բավականին երկար ճանապարհի շարունակություն: Նրա խոսքով, եթե տեղի չունենա ինչ-որ գլոբալ ֆորս-մաժոր, ապա այդ համաձայնագիրը կնախաստորագրվի: Հայտնում է panorama.am-ը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից գազի սակագնի բարձրացումը, Ադրբեջանին զենք վաճառելը և Բաքու կատարած ՌԴ նախագահի այցը նշանակո՞ւմ են, որ Ռուսաստանը փորձում է կանխել Հայաստանի եվրաինտեգրումը և կարող է փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրում, Ս. Մինասյանը քիչ հավանական է համարել նման զարգացումները:
«Որքան տեղյակ եմ, Ադրբեջանի հետ զենքի մատակարարման համաձայնությունը ձեռք է բերվել դեռ 2010-2011թթ.-ին, իսկ ռազմատեխնիկայի որոշ տեսակների մատակարարումը սկսվել և իրականացվել են դեռ նախորդ տարվա վերջին' այն ժամանակ, երբ տվյալ թեման ընդհանրապես չէր շահարկվում տեղեկատվական ու քաղաքական դաշտում: Նույն իրավիճակն է նաև գազի սակագների բարձրացման հետ կապված:
Մանրամասներն` այստեղ: