«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հասկացնել են տվել, որ մտադիր են տեմպ հաղորդել իրենց հանդիպումներին և ակտիվացնել խաղաղ բանակցային գործընթացը, ինչը լավատեսություն է ներշնչում 2014-թ-ի համար»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը. մեջբերում է Trend-ը:

 

Կասպրշիկի խոսքերով' վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների մոտ նկատվում են լավատեսական կանխատեսումներ բանակցային գործընթացի հարցում: Կասպրշիկը նշել է, որ 2013 թ., կողմերի թույլտվությամբ, իրենք զորքերի շփման կրակագիծ են այցելել 17 անգամ:

 

«Տեղի հրամանատարությունն ու ինչպես նաև քաղաքացիական իշխանությունները մի շարք կարևոր հարցեր են բարձրացրել այդ այցելությունների ընթացքում: Խնդիրը հիմնականում զորքերի շփման կրակագծում ապրող քաղաքացիների անվտանգությունն է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, ինչպես նաև ականապատ արածքներում միջադեպերի հաճախակի լինելն ու տնտեսական ու հոգեբանական ճնշումը այն մարդկանց համար, ովքեր ապրում են սահմանամերձ տարածքներում»,-հայտարարել է նա:

 

«Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում' զոհերի և վիրավորների թիվը 2013 թ. ընթացքում շատ ավելի քիչ է եղել' ի համեմատություն նախորդ տարվա, - ասել է Կասպրշիկը, - սակայն, այսուհանդերձ, հրադադարի ռեժիմը մնում է իբրև ինքնակարգավորվող: Ռիսկերը շատ լուրջ են, քան երբևէ, իսկ շփման կրակագծում ապրող բնակիչները շարունակելու են դժվարություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև հրադադարի ռեժիմը վերջնականապես չկայունանա»: