ԵԱՀԿ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: «Թրենդ»-ի հետ զրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հիշեցրել է, որ նման կոչով է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը' տարածաշրջան կատարած այցի ընթացքում: Կասպրշիկի խոսքով' դրական է գնահատվում կողմերի յուրաքանչյուր նախաձեռնություն և ջանք' այդ գործընթացի առաջխաղացման համար:
ԵԱՀԿ-ն հակամարտող կողմերին ներկայացրել է իր առաջարկներն ու կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությունների: «Այժմ կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Կասպրշիկը' ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին:
Կասպրշիկը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում ու հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով նախատեսվող հանդիպման ժամանակ: