ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Թուրքիայում Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հուսով է, որ Հալեպի կռիվները կդադարեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդդիմության ներակայցուցիչների հետ հանդիպման մասին նա նշել է, որ նրանց հետ զինադադարի մասին քննարկում չի եղել, միայն քննարկվել են Հալեպում կռիվները դադարեցնելու վերաբերյալ հարցեր: Տեղի ունեցած հանդիպումները բանագնացը որակել է կառուցողական:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ընդդիմադիրները դրական պատասխան չեն տվել դիվանագետին՝ պահանջելով ընդլայնել զինադադարի գոտին Հալեպի շրջակայքում և Բաբ ալ Հաուա անցակետում:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է մեկնել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացի տեղակալ Ռամզի Իզեդինը, ով սիրիական կառավարությանը կներկայացնի բանակցությունների արդյունքները, որն անցակացրել է դե Միստուրան Թուրքիայում: Իզեդինը նաև կքննարկի Հալեպում նախատեսված ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր:
Մյուս կողմից, սիրիական բանակը շարունակում է Հալեպում և մերձակա գյուղերում պայքարել զինված խմբավորումների դեմ: Մասաքին Հանանու թաղամասում ընթանում են զինյալներից մաքրման գործողություններ: Զահրա շրջանի արևմուտքում, ինչպես նաև օդային ուժերի շտաբի մերձակայքում տասնյակ զինյալներ են սպանվել:
Հալեպում կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև պայքարը սկսվել է 2012թ.-ի ամռանը, այդ ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից: