Իսրայելյան և պաղեստինյան պատվիրակություններն անցկացրել են բանակցությունների 4-րդ փուլը: Բանակցությունները 3 տարվա դադարից հետո վերսկսել էին մոտ 1 ամիս առաջ, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:

Բանակցությունների 4-րդ փուլը կայացել է անցյալ շաբաթ, սակայն հանդիպման արդյունքում ձերքբերումներ չեն գրանցվել: Հանդիպումը սկզբում ծրագրվում էր անցկացնել օգոստոսի 26-ին, սակայն այն չեղյալ էր հայտարարվել, երբ իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով զոհվել էին 3 պաղեստինցիներ:

Նշվում է, որ բանակցությունների 5-րդ փուլը կարող է տեղի ունենալ երեքշաբթի, սակայն դեռևս չի նշվում հանդիպման վայրն ու ժամը: