ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր հանդիպումով մեկնարկել է իսրայելցիներին և պաղեստինցիներին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ բերելու իր դիվանագիտական առաքելության հերթական փուլը. գրում է РИА Новости-ն:
Քերրին, ում համար սա արդեն 5-րդ այցելությունն է տարածաշրջան պետքարտուղարի պաշտոնում, ընթրել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ: Հանդիպումն ընթացել է առանց պաշտոնական հայտարարություններ անելու և առանց լրագրողների ներկայության:
Ակնկալվում է, որ ուրբաթ օրը Քերրին Հորդանանի մայրաքաղաք Ամանում բանակցություններ կվարի Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, որից հետո, հնարավոր է, վերադառնա Իսրայել: