www.asekose.am Սիրիան հայտարարել է այն երկրների ցանկը, որոնք պատրաստվում է ռմբակոծել' ԱՄՆ-ի կողմից հնարավոր օդային հարձակման դեպքում: Ամերիկայի հարձակման դեպքում Սիրիան կռմբակոծի Իսրայելը, Կիպրոսի թուրքական հատվածը, և Թուրքիան: Ցուցակում որպես ռմբակոծման թիրախ ընտրվել են Թուրքիայի ռազմական և հետախուզության մի շարք հաստատություններ: Վերոնշյալի մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը՝ հղում տալով իսրայելական և սիրիական լրատվական աղբյուրներին:
Նշվում է, որ Իսրայելում, Կիպրոսի հյուսիսային հատվածում և Թուրքիայում օդից արված նկարները, ռազմական հենակետերը ցուցադրվել են Սիրիայի պետական հեռուստալիքով:
Որպես ռմբակոծման թիրախ ընտրված է Իսրայիլի «Դիմոնա» ատոմակայանը, Հայֆայի նաֆթա-քիմիական կենտրոնը, Հազորի ռազմական օդանավակայանը, Փալմաչին, Զալաիմ, Թզրիֆին ռազմաբազաները, Քալանդիա օդանավակայանը, Թուրքիայի և Կիպրոսի հյուսիսային հատվածի մի շարք ռազմական օբյեկտներ:
Նույն աղբյուրում հիշեցվում է, որ Սիրիան և Թուրքիան, մինչ Սիրիայի քաղաքացիկան պատերազմը եղել են դաշնակից երկրներ: Իսկ «Reuters» գործակալությունը հայտնում է, որ Սիրիան բարձր պատրաստության է բերել իր հակաօդային զինտեխնիկան, Դամասկոսի հյուսիսային շրջանում՝ Քալամուն լեռան փեշերը համալրվել նոր հրթիռներով և զինտեխնիկայով.գրում է Ermenihaber-ը: