galatv.am. Եգիպտոսում դադարեցվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եգիպտական ստորաբաժանումը: Այս մասին հաղորդում է հյուսիսաֆրիկյան հանրապետության արդարադատության նախարարությունը:
«Եգիպտոսի ազգային անվտանգության համար ներկայումս կարևոր է խոսքի ազատությունը»,- հայտարարել է Եգիպտոսի նախագահի խորհրդական Սուկեյնա Ֆուադը' մեկնաբանելով դատարանի որոշումը: Նա նշել է, որ «Ալ Ջազիրան» Եգիպտոսի իրադարձությունները լուսաբանելիս կորցրել է մասնագիտական օբյեկտիվությունը և զբաղվում է ներքաղաքական ճգնաժամ հրահրելով:

Ավելի վաղ երկրից արտաքսվել են միջազգային հեռուստաալիքի 3 թղթակից: Բացի դրանից, դադարեցվել է «Մուսուլման եղբայրներին» պատկանող «Ահրար 25» հեռուստաալիքի, ինչպես նաև «Ալ-Յարմուկ» և «Ալ-Կուտիս» հեռուստաալիքների աշխատանքները, որոնք հայտնի են իսլամիստական հակումներով: 4 հեռուստաալիքների փակման որոշումները ընդունել է Կահիրեի դատարանը:

Հասմիկ Մանուկյան

bigcaucasus.com