Հայաստանը պատրաստվում է անդամագրվել Մաքսային միությանը և մասնակցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:

Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները»,- ըստ պաշտոնական հաղորդագրության այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում կայացած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:

Ինֆորմացիայի տարածվելուց հետո լրատվական դաշտը և ֆեյսբուքը ողողվեց քննարկումներով և հատկապես քննադատություններով:

Բազմաթիվ օգտատերեր իրենց բողոքն արտահայտեցին այս հայտարարության վերաբերյալ:

mediamall.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ինքը չի պատարաստվում իր տեղում նստել: Վաղը' սեպտեմբերի 4-ին, ժամը 13.00-ին անպայման կլինի Բաղրամյան 26-ի դիմաց և այնտեղ էլ իր բողոքը կարտահայտի:

Նրան միանալու ցանկությունն են հայտնել բազմաթիվ այլ քաղաքացիական ակտիվիստներ: