ԳԱԼԱ Այս տարվա ամենահզոր երկրաշարժն է գրանցվել այսօր Ճապոնիայի մայրաքաղաքից հարավ ընկած շրջաններում: Համաձայն երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալների' երկրաշարժի հզորությունը կազմել է 6.9 բալ:

 

Համաձայն տեղի սեյսմոլոգների' ստորգետնյա ցնցումների խորությունը, որը կազմել է 400 կմ, մեծապես մեղմել է դրանց հզորությունը: Երկրաշարժից անմիջապես հետո օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է ցունամիի վտանգի մասին, սակայն մի քանի րոպե անց հանել է վտանգի նախազգուշացումը:

 

Տարերային աղետների մասին հաղորդող արտակարգ համակարգը, որը ստեղծված է զգուշացնող հաղորդագրություններ ուղարկելու երկրի բնակիչների հեռախոսահամարներին, այս անգամ չի գործել: Սա կարող է կապված լինել երկրաշարժի էպիկենտրոնի' ճապոնական կղզիներից բավականին հեռու գտնվելու հանգամանքով. սեյսմոլոգների սարքավորումը հնարավոր է չի հասցրել գրանցել մեծացող ստորգետնյա ցնցումները:


Տաթև Ֆռանգյան

 

Մանրամասները` www.galatv.am