Չեչնիայում 24 ժամվա ընթացքում հինգերորդ երկրաշարժն է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից:
ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Հյուսիսային Օսիայի մասնաճյուղի համաձայն՝ Երևանի ժամանակով 17:36-ին գրանցվել է 2.9 բալ ուժգնությամբ ցնցումներ:
«Էպիկենտրոնը գտնվել է Ուրուս-Մարտանովյան շրջանում»,- նշում է վարչությունը:
Առաջին, 5.6 բալ ուժգնությամբ ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի գիշերը, Երևանի ժամանակով 01:30-ին: Ցնցումները տևել են մի քանի վայրկյան: Կեսօրին ցնցումները կրկնվել են 4.1, այնուհետև 3.1 և 17:05-ին՝ 3.8 բալ ուժգնությամբ: