Պաշտոնական Աստանան ողջունում է Հայաստանի որոշումը' միանալու Մաքսային միությանը։
Ինչպես փոխանցում է CA-News.org Կենտրոնական Ասիայի լրատվական գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Տնտեսական ինտեգրացիոն գործընթացների հարցերով նախարար Ժանար Այտժանովան։
Վերջինս նաև հավելել է, որ Ղազախստանն ամենաբարձր մակարդակով աջակցում է Հայաստանի վճռականությունը' միանալու Մաքսային միությանն ու սկսելու ինտեգրացիոն գործընթաց։
«Իհարկե դա նաև պահաջում է որոշ ինտեգրացիոն համապատասխան գործընթացների իրականացում»,- նշել է ղազախ նախարարը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց իր մտադրության մասին, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը։