www.yerevannews.am Ղազախստանը ողջունում է Հայաստանի'Մաքսային Միություն մտնելու որոշումը: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է տնտեսական ինտեգրման հարցերով նախարար Ժենար Այթժանովան:
«Մենք ողջունում ենք: Իհարկե, եթե դա Հայաստանի ղեկավարության քաղաքական որոշումն է, ապա մենք ողջունում ենք: Այնտեղ կան միանալու գործընթացներ, որոնք անհրաժեշտ է հետևել»,- նշել է նախարարը: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը: Նրա խոսքերով Հայաստանը միշտ մասնակացում է դիտորդի կարգավիճակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստերին բարձր մակարդակով և կառավարության ղեկավարների մակարդակով:
«Ամենայն հավանականությամբ նրանց օրենսդրական հիմքը ներկայումս համապատասխանում է, եթե կան որոշ անհամապատասխանություններ, ապա նրանք պետք է դրանք ուղղեն, որպեսզի դառնան Մաքսային Միության անդամ: Սակայն դա կլինի կառավարության ղեկավարների որոշում Մաքսային միության շրջանակներում: Ղազախստանի դիրքորոշումը, մտածում եմ, կարտահայտվի բարձր քաղաքական մակարդակով, իսկ ընդհանուր առմամբ Մաքսային Միությունը բաց կազմակերպությունը անդամագրվելու համար է»,- ընդգծել է Այթժանովան: