Հայաստանը պատրաստվում է անդամագրվել Մաքսային միությանը և մասնակցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը. այս մասին այսօր համատեղ հայտարարություն են արել ՌԴ և ՀՀ նախագահները: Սարգսյանի այս որոշումը Պուտինի կողմից հավանության է արժանացել, եւ վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս հարցում:
Սա պաշտոնական հայտարարությունն է: Հիմա ես կներկայացնեմ հանդիպման տնավարի վերծանումը:
Ուշադրություն դարձրեք վերջին ձևակերպմանը՝ «Սարգսյանի այս որոշումը Պուտինի կողմից հավանության է արժանացել, եւ վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս հարցում»: Հավանաբար Պուտինը սկզբում այդքան էլ լավ չէր ընդունում Հայաստանի ցանկությունը՝ անդամագրվել Մաքսային միությանը: «Լավ, էլի, Սերժ Ազատիչ, քեզ հազար տարի պետք ա ԵվրազԷՍ-ը, բեր թարկի»: «Չէ՜, լա՛վ, էլի՜՜, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ախր ինչու չեք հասկանում, մենք առանց ԵվրազԷՍ-ի կյանք չունենք»: «Լա՛վ, լա՛վ, մի բան կանենք: Վատ դրության մեջ ես դնում, բայց դե ինչ արած, գնանք հայտարարենք, որ Մաքսային միություն եք մտնում, լրագրողները սպասում են»:
Ահա թե ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչը համակերպվեց Հայաստանի՝ ԵվրազԷսին անդամագրվելու ցանկության հետ:
Վարուժան Բաբաջանյան