Ի՞նչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու դեպքում: Այս հարցին որևէ մեկը ոչ պաշտոնապես և ոչ էլ ոչ պաշտոնապես չի ցանկանում պատասխանել՝ հղում անելով ինֆորմացիայի բացակայության վրա: Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը մի փոքր բացահայտում է արել:

 

Ելույթ ունենալով «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» կազմակերպած միջոցառման ժամանակ Հարությունյանը ասել է. «Նախագահ Սերժ Սարգսյանը այս հարցը շատ հստակ դրել է Մաքսային Միության անդամ երկրների նախագահների խորհրդի նիստի ժամանակ «Հայաստանը Մաքսային միություն է մտնում Ղարաբաղի հետ միասնական տնտեսական տարածքով: Այլ տարբերակով Հայաստանը չէր համաձայնվի անդամակցել ՄՄ-ին»:

 

Նա նաև ավելացրել է, որ այս հարցը չպետք է դարձնել շահարկման առարկա, քանի որ այն պետք է լուծվի «Պո ումոլչանիու» ռեժիմով: