Դեռևս 2 ամիս առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին' Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր. «Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»: Նախարարի այս հայտարարությունն դեռևս այն ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց:
Այսօր արդեն մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թերևս կատարված փաստ է: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ առաջիկայում մեր երկիրն ավելի էժան գազ կարող է ձեռք բերել Ռուսաստանից:
«Փաստինֆո»-ի խնդրանքով պատասխանելով նման հեռանկարի հավանականությանը վերաբերող հարցին՝ «ՀայՌուսԳազարդի»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը դժվարացավ միանշանակ ասել, թե առաջիկայում հնարավոր է գազի գնի վերանայում, թե՝ ոչ: «Մաքսային միությանը միանալու հարցը միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է, ինչ վերաբերում է փաստացի այսօրվա մեր գազի ներկրման գնի հարցին, ապա դա առևտրային պայմանագիր է 2 տնտեսավարողների միջև»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «թե ինչքանով մաքսային միությունը ազդեցություն կունենա, կամ չի ունենա, դա արդեն միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է»:
Շարունակությունն` այստեղ: