Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, երակները կտրել։ Ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Նախնական տեղեկություններով, հարվածներից վնասվել է նաեւ Գ.Մարգարյանի հոր ենթաստամոքսային գեղձը:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Հեղինակ: «Փաստինֆո»