Սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության Հարեւանության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ Ասոցացման համաձայնագրում։

 

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված էր Ֆյուլեի այցը ՀՀ եւ արդյո՞ք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը պատասխանել է. «Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին՝ մասնակցելու Արեւելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երեւանում»։

 

Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթենոնը եւս մեր թղթակցին հայտնել է, որ Ֆյուլեն ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 12-ին։ Մինչ այդ ԵՄ տարբեր պաշտոնյաներ փորձում են բացատրություններ ստանալ Մաքսային միություն մտնելու ՀՀ-ի որոշման կապակցությամբ։ Այդ նպատակով այսօր Բրյուսել են մեկնելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը»:

 


«Հայկական ժամանակ»