«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը խոստովանել է, որ մի քանի ամիս եղել է ՕԵԿ շարքերում, բայց շատ արագ դուրս է եկել՝ բացահայտելով կուսակցության իրական դեմքը.
«Մի պահ եղավ, երբ Ավիկ Իսահակյանն ասաց՝ արի՛ մտնենք «Օրինաց երկիր»' մշակութային մի բան ստեղծելու համար: Չեմ հիշում՝ քանի ամիս էր անցել, ինձ զանգեց էնտեղի աշխատակցուհին, ասաց՝ բարև Ձեզ, պարո՛ն Ծատուրյան, ուզում ենք միասին նշել Նոր տարին, ասացի՝ լավ: Գիտե՞ք՝ ինչ ասաց այդ աղջիկը' 5000-ական դրա՛մ բերեք:
Ասացի՝ ի՞նչ, ուրեմն ձեր Բաղդասարյանին ասե՛ք՝ թքե՛մ ձեր կուսակցության վրա, որ պետք է Նոր տարվա խնջույքի համար 5000 դրամ հավաքեք: Ես ասացի՝ կուղարկեմ այդ 5000-ը, բայց չեմ գա այդ շների հետ նստեմ: Բնականաբար, դուրս եկա այդ կուսակցությունից»: