Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը' Սբ. Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ նշել է, որ Թուրքիայի քրդերը ներողություն են խնդրում հայերից 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը համար: Այս մասին տեղեկացնում է «Al-Monitor» պարբերականը:
«Գրեթե մեկ դար առաջ հայերի թիվը կազմում էր ավելի քան 2 միլիոն: 1915թ-ին ողբերգություն տեղի ունեցավ: Օսմանյան զորքերը, քուրդ դաշնակիցների հետ միասին, կոտորեցին 800.000-ից մինչև 1 միլիոն հայ և այս իրադարձությունները շատ պատմաբաններ որակում են 20-րդ դարի ցեղասպանություն:
Թուրքիան կտրականապես հերքում է, որ ցեղասպանության մտադրություն է ունեցել: Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ հայերից շատերը մահացել են սովից և հիվանդությունից, քանի որ նրանք բռնի տեղահանվել են դեպի Սիրիայի անապատներ: Շատ ազգեր արդեն իսկ ճանաչել են 1915թ իրադարձությունները որպես ցեղասպանություն:
Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի ամենահին Սուր թաղամասի քաղաքաղապետ Աբդուլա Դեմիրբաշն իր արած գործերով փորձում է հայերի ներողամտությունը հայցել' հայերի կոտորածների ժամանակ քրդերի մասնակցության համար»,-գրում է պարբերականը:
«Մենք' քրդերս, նույնպես պատասխանատվություն ենք կրում հայերի տառապանքների համար: Մենք զղջում ենք և պետք է ապացուցենք դա»,- նշել է Դեմիրբաշը:
Դեռևս երկու տարի առաջ, Դեմիրբաշը հայերենի անվճար դասեր էր կազմակերպել քաղաքապետարանում, և նրա խոսքերով' դասերն անմիջապես մեծ հաճախելիություն ունեցան:
«Դասերին այցելողների մեծ մասը կամ ծպտյալ հայեր էին, կամ էլ ստիպված դավանափոխ եղածների ժառանգներ»,- նշել վերջինս:
Ենթարկվելով Օսմանյան իշխանությունների հրամաններին' քրդական ցեղերի առաջնորդները թալանել, բռնաբարել և սպանել են արևելյան գավառների հայերին, որոնց հետ հմատեղ ապրել էին դարեր ի վեր: Նրանց դերկատարությունը 1915 թվականի կոտորածներին վավերգրված է բազմաթիվ փաստաթղթերով: Եվ ժամանակի ընթացքում մեծանում է այն ընդունող քրդերի թիվը:
Հենրի Մորգանթաուն, ով այդ սարսափելի արյունահեղության տարիներին ԱՄՆ-ի դեսպանն էր Կոստանդնուպոլսում, քրդերի հանցակցության և այդ դաժան իրադարձությունների մասին պատմել է իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» փաստագրական գրքում:
Թուրք պատմաբան Օսման Քոքլերը, ով փոստային բացիկների և լուսանկարների միջոցով կարողացել է վերականգնել 1915 թվականից ի վեր հայերի ժամանակագրությունը, համոզված է, որ մինչև բռնությունները Դիրաբեքիրի բնակչության ուղիղ կեսը ոչ մուսուլմաններ են եղել:
«Ցավոք շատ իմամներ ժողովրդին քարոզելիս նշել են, որ անհավատներին սպանելով' դրախտում իրենց համար տեղ են ապահովում, ինչը նշանակում է, որ մեծ թվով ուղղափառ ասորիների և այլ քրիստոնյաների նույնպես չեն խնայել»,-նշել է սուննի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Հաշիմ Հաշիմինը:
2009 թվականին Աբդուլա Դեմիրբաշի և Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հովանավորությամբ սկսվել են Մերձավոր Արևելքի ամեմամեծ' Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները, որն արդեն գոծում է 2011 թվականից սկսած: