Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աշտարակ քաղաքում Հայաստան հաստատաված սիրիահայերի համար թաղամաս է կառուցվում, որի անվանումը լինելու է «Նոր Հալեպ»: Ինչպես Slaq.am-ի թզթակցին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մեկ երկու օրից մեկնարկելու է թաղամասի կառուցման աշխատանքները'արվելու են հորատումները :

 

 

«Նոր Հալեպը» զբաղեցնելու է 4,8 հեկտար հողատարածք, կառուցվելու է մեկ տասնյակ բնակելի շենք' շուրջ 500 բնակարանով: Թաղամասը տներով ապահովելու է 2200 -2500 սիրիահայերի:

 

 

Նշենք, որ այս թաղամասում բնակարան ձեռք բերոլու համար գրանցման գործընթացը դեռ շարունակվում է, եւ 350 բանակարանի համար արդեն իսկ գրանցվածներ կան: