Բիբլիական Արարատ լեռան գագաթ բարձրանալն այսօր էլ շատերի համար շարունակում է երազանք մնալ: Բայց եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա նկատելի է, որ այսօր բավականին շատացել է Արարատ բարձրացողների քանակը: «Արևի» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանն արդեն երրորդ անգամ է լեռը բարձրանում: Բարձրանալու ողջ գործընթացի, ճանապարհի դժվարությունների և ունեցած տպավորությունների մասին Գևորգը կիսվել է 168.am-ի հետ:

- Գևորգ, տեղյակ եմ, որ վերջերս Արարատ էիք բարձրացել, կպատմե՞ք' ե՞րբ եք բարձրացել, քանի հոգով էիք, ընթացքը քանի օր տևեց…

- Այս տարվա ընթացքում սա իմ երկրորդ վերելքն էր: Վերջինը օգոստոսի 20-ին սկսեցինք, խմբում 15 մասնակից էր: Ընդհանուր առմամբ՝ Արարատի վերելքը տևում է 4-5 օր, որոշ դեպքերում՝ մինչև 6 օր, սակայն 2 խումբն էլ հաղթահարեց այն ընդամենը 3 օրում, առանց դժվարության:

Ararat1

 

-Կմանրամասնե՞ք Արարատ բարձրանալու ողջ գործընթացը, յուրաքանչյուր օր ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

- Բարձրանալը սկսվում է 2200մ բարձրության մակարդակից: Մինչ այդ մեքենայի ճանապարհ կա: Առաջին խնդիրը դրված է 2200մ-ից հասնել մինչև 3300մ՝ առաջին ճամբար, որի երկարությունը մոտ 12 կմ է, և մասնակիցները այն հաղթահարում են միջինը 4 ժամում: Առաջին հատվածում տեղ-տեղ ալպիական մարգագետիններ կան, սակայն գերիշխում է քարքարոտությունը: Երկրորդ օրը մասնակիցները բարձրացան 3300մ-ից մինչև 4200մ, ուր տեղակայված է երկրորդ ճամբարը: Երկրորդ օրվա վերելքի ճանապարհը շուրջ 9 կմ է, որը մասնակիցներն անցնում են միջինը 3.5 ժամում: Երկրորդ հատվածը ամբողջությամբ անցնում է քարքարոտ արահետներով, ինչը բավականին դժվարացնում է վերելքը: Վերջին օրը ուշ գիշերով' ժամը 02:00-ին, սկսվեց վերելքը դեպի գագաթ: Այն տևում է մոտ 5-6 ժամ' կախված եղանակային պայմաններից:

Ararat6

 

Բարեբախտաբար, երկու խմբերի դեպքում էլ եղանակը բարենպաստ էր, չկար ամպամածություն, ամպրոպ և այլն: Նման եղանակի դեպքում լուսաբացին բացվում է սքանչելի տեսարան, երբ Արարատ լեռան ստվերն ընկնում է Բայազետի շրջակա դաշտի վրա: Երկու խմբերի մասնակիցներն էլ ականատես եղան անզուգական այդ տեսարանին: 4900մ-ից սկսվում է սառցադաշտի մասը, որտեղ արդեն օգտագործվում են «կատու» կոչվող հարմարանքները, որոնք նախատեսված են սառույցի վրա քայլելու համար: Սակայն սառցադաաշտի մակերևույթից կախված՝ որոշ դեպքերում դրա օգտագործման անհրաժեշտությունը չի լինում: Գագաթին հասնելուն պես բացվում է անբացատրելի տեսարան դեպի Սիս լեռը, Գեղամա լեռնաշղթան, Արագածը, որոշ դեպքերում նշմարվում է Արայի լեռը, Հատիսը, ինչպես նաև Երևան քաղաքը:

Շարունակությունն` այստեղ: