«Հրապարակ» «Մեր տեղեկություններով, առաջիկայում գործով մոտ 2 տասնյակ մեղադրյալներն ընդունելու են մեղքը, վերականգնելու են պետությանը պատճառած վնասը և համաներմամբ ազատ են արձակվելու։ Գործն էլ դրանով կփակվի։ Նշենք, որ վնասի չափն էականորեն նվազեցվել է, և նախկին 300 միլիոն դրամի փոխարեն այն ներկայում կազմում է մոտ 60 միլիոն դրամ, որից արդեն իսկ մոտ 45 միլիոն դրամը վերականգնվել է։

 

Առաջիկա օրերին կվերականգնվի մնացածը, և բոլորը, այդ թվում նաև կարգադրիչների ծառայության պետ, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը, կհայտնվեն ազատության մեջ։ Իսկ դեպարտամենտի արդեն նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այս գործով ջրից չոր դուրս կգա՝ կատարված չարաշահումների համար վճարելով միայն պաշտոնի կորստով։ Սակայն այս գործը մի «արդյունք» արդեն տվել է. գործը քննող Երևանի դատախազ Հրաչ Բադալյանը երեկ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, չնայած նրա հավակնությունները հենց գլխավոր դատախազի աթոռին էին ուղղված»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: