ԱՄՆ կառավարությունը դեմ է ՄԱԳԱՏԵ-ի շրջանակներում ՌԴ կողմի առաջարկի քննարկմանը, վերլուծմանը. հայտնում է «Газета.ru»-ն` հղում տալով «Reuters»-ին: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ն դիմել է ՄԱԳԱՏԵ-ին` կոչ անելով գնահատել սիրիական թիրախային կետերի ռմբակոծման ռիսկերը:
ՌԴ կառավարությունը մտավախություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների մեկնարկումով կարող են ակտիվանալ ահաբեկչական գործողությունները` այդ թվում «Ալ Քաիդա»-ի հրահրած կամ կազմակերպած: